Հասարակություն

Ադրբեջանական կողմը շփման գծում կշարունակի իրականացնել դիերի որոնման աշխատանքները.Սենոր Հասրաթյան

karenghazaryan
Համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակել իրականացնելու դիերի որոնման աշխատանքը: «Ռադիոլուր»-ը զրուցել է նաեւ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով վերահաստատել է ասվածը։

«Դեռեւս ոչինչ չեմ կարող ասել: Բայց նախատեսված է: Ավելի շուտ, համաձայն կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում Ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում իրականացնել դիակների որոնման աշխատանքներ: Հիշեցնում ենք՝ Պաշտպանության Բանակի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ»,-տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար  Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով շփման գծում իրականացվող որոնողական աշխատանքներին:

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան

Երեկ Արցախում դիերի փոխանակման ժամանակ հայկական կողմն ադրբեջանականին 13 դի է փոխանցել, այս մասին էլ  Սենոր Հասրաթյանն ասել է yerkir.am-ին ասել է։

«Պաշտոնապես 13 դի ենք հանձնել, բայց և հնարավորություն տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած տասնյակների հասնող դիերը ևս հավաքեն»,- ասել է ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Հասրաթյանի խոսքով` 18 զինծառայողների անունները առաջիկա րոպեներին արդեն կհրապարակվեն ՊՆ պաշտոնական կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button