ԿարևորՔաղաքական

Որոնողական աշխատանքների ավարտից հետո էլ զինադադարը շարունակվելու է

«Ոչ թե առանձին մի զինադադար է  և որոնողական աշխատանքների  ավարտից հետո պետք է նորից պատերազմ սկսվի,այլ  այն  հատվածներում, որտեղ պետք է զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ ընթանան,  մի շարք նոր և հատուկ միջոցառումներ պետք է իրականցնել, որպեսզի այդ նույն զինադադաը չխախտվի»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ շատերը  սա   դժբախտաբար ընկալում են որպես առանձին մի  գործընթաց»: Սա  զինադադարի ռեժիմի ներքո ընթացող աշխատանք է:

Բաբայանի փոխանցմամբ, այնտեղ տեղակայված ստորաբաժանումների հրամանատարները պետք է իրար հետ կապի մեջ լինեն, որպեսզի անգամ ատրճանակից կրակոց  չլինի, որպեսզի այդ մարդասիրական նախաձեռնությունը իրականացնենք, որպեսզի փորձենք դուրս բերել զոհվածների դիերը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կրկին խախտել է զինադադարի ռեժիմը, բայց սա «իհարկե իրենց ոճն է, իրենք շարունակելու են հենց այս ոճով էլ իրենց քաղաքականությունը իրականացնել»:

«Խախտելով զինադադարի ռեժիմն այն հատվածներում, որտեղ պետք է ընթանան որոնողական աշխատանքները, հանդիսանում է ստոր քայլ, հանդիսանում է հակամարդկային քայլ, միջազգային  մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: Ինչ արած, մենք ունենք այդպիսի հակառակորդ, ունենք այդպիսի թշնամի, մենք ունենք այդպիսի հարևան: Եվ պետք է ըստ այդմ, շարունակենք մեր աշխատանքը՝ երբեք չահաբեկվենք։ Արդեն քանի տասնամյակ է մենք այդ հարևանի հետ ապրում ենք և ոչ միայն ապրում ենք, այլ նաև պաշտպանվում ենք և կարողանում ենք զարգանալ»,- ասում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարըն ու ընդգծում՝ ուստի պետք է  սառնասրտորեն մոտենալ այդ ամենին:

Դավիթ Բաբայանը շեշտում է ՝ ցանկացած կորուստ մեզ համար ողբերգություն է: Ամբողջ Արցախը ողբում է անգամ մեկ մարմին գտնելիս կամ զոհվածի  մեկ անուն  ճշտվելիս, սակայն կամքն անկոտրուն է, և երկիրը, ժողովուրդը ամբողջ հայությունը այս մի քանի օրվա ընթացքում ցույց տվեցին, որ միասնական ու հաղթական ոգին կենդանի է:  «Թեպետ 22 տարվա ընթացքում կարծես թե քողարկված է եղել տարբեր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով, բայց այսպիսի օրհասական ու կարևոր պահերին այդ ոգին նորից վերակենդանանում է»,-  եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ցուցադրել ավելի
Back to top button