Հասարակություն

Ծայրահեղ ծանր վիրավորների թիվը նվազում է

aidaavetisyan
Այսօրվա դրությամբ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր, որից 4 –ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ ծանր, իսկ մյուսների առողջական վիճակը հոսպիտալի  պետ Արամ Ասատուրյանը գնահատել է բավարար:  Ծայրահեղ ծանր վիրավորներից Հրայր Բաղդասարյանի վիճակն այժմ գնահատվում է  ծանր: Նշենք նաև, որ  ծայրահեղ  ծանր հիվանդներից երկուսը՝ ժամկետային զինծառայողներ են, իսկ մյուս երկուսը՝ կամավորականներ:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից վիրավորների դուրս գրման մասին խոսելը Արամ Ասատուրյանը դեռ վաղ է համարում, սակայն նշեց, որ  մյուս կայազորային հոսպիտալներում բուժվող  վիրավորներից  հնարավոր է լինեն զինծառայողներ, ովքեր  կվերադառնան զորամասեր: Իսկ թե կլինեն նոր վիրահատություններ, ահա թե ինչ ասաց հոսպիտալի պետը.

«Մեկ հոգի վիրահատվելու է, որի վիճակը ծայրահեղ ծանր է: Ողնաշարի միջկողային հատվածում բեկոր կա մխրճված: Ինքն ունեցել է  որովայնի, կրծքավանդակի, թոքի, լյարդի, փայծախի, ստամոքսի վիրավորումներ: Ինչ անհրաժեշտվ է կյանքի ցուցումներն ապահովելու մենք  արել են, վիճակը երբ  կկայունանա,  մենք երկրորդ փուլում  կվիրահատենք  ողնաշարը»:

Ցուցադրել ավելի
Back to top button