ԿարևորՔաղաքական

Միջազգային մամուլը համեմատություններ է տեսնում Ադրբեջանի եւ ԻՊ միջեւ

Միջազգային մամուլն Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Արցախի համեմատում է «Իսլամական պետության» վայրագությունների հետ։ ԻՊ անդամների ներգրավվածությաունը Ադրբեջանում եւ նրանց մասնակցությունը արցախա- ադրբեջանական սահմաններում վերջին ռազմական գործողություններին դարձել է քննարկման եւ անհանգստության առիթ միջազգային մամուլում։

Իտալական Spondasud.it կայքում վերլուծաբանը նմանություններ է գտնում Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունների եւ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» գործողություններում։ Իտալական կայքը շեշտում է, որ մարդկանց գլխատումը կամ նրանց ականջների կտրումը բնորոշ է ահաբեկիչներին եւ ԻՊ անդամները հպարտանում են դրանով։

Ezidipress- ը նշում է, որ ազգությամբ եզդի զինվորի դաժան մահը եւ լուսանկարների հրապարակումը մեծ զայրույթ են առաջացրել եզդիների շրջանում։ Հարյուրավոր օգտատերեր այդ լուրի տակ իրենց գրառումներում զուգահեռ են անցկացնում Ադրբեջանի եւ ԻՊ միջեւ՝ շեշտելով, որ Ադրբեջանն այնքան էլ չի տարբերվում այդ ահաբեկչական խմբավորումից։

Օգտատերերի մեծ մասը կարծում է, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական հանցագործություն է։ Նույն կայքում ադրբեջանցի օգտատերերը թեեւ ընդունում են այս վայրագությունները, բայց շեշտում են, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ կարելի է։

ISNA գործակալությունը նույնպես հաստատում է այն փաստը, որ Ղարաբաղում կռվում են ԻՊ անդամները։ «Հարյուր ադրբեջանցի զինվորներ, ովքեր ԻՊ անդամներն են, Սիրիայից վերադարձել են իրենց հայրենիք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին»,- գրում է կայքը։  Գործակալությունը նաեւ նշել է, որ նրանք վերադառնում են Թուրքիայի տարածքով։

Այս համատեքստում հետաքրքիր է ադրբեջանական ԶԼՄ- ների հրապարակած լուրերը, թե Թուրքիայից ուղղաթիռով հատուկ ստորաբաժանում է ժամանել Ադրբեջան՝ տեղափոխելու իրենց զինակիցների դիակները Թուրքիա։ Միջազգային մամուլի հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս Ադրբեջանի մասնակցությունը ԻՊ գործողություններին եւ, որ այդ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է մոտ 3000 ադրբեջանցի։

Ցուցադրել ավելի
Back to top button