Քաղաքական

Մահ իմացյալ` անմահություն

sargis khalafyanԱյսօր Սբ.Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի վերջին հրաժեշտի արարողությունը:

Հիշեցնենք, որ Թալիշի ազատագրումից հետո, երբ թշնամին անցել է իր կողմի զոհերի դիակները հավաքելուն, հայկական կողմից խոչընդոտի է հանդիպել: Այդպես հինգ ժամ պայքարելուց հետո հակառակորդն այլ մարտավարություն է բանեցրել` ականանետով հարվածել է այն հենակետին, որտեղ նաեւ Սարգիս Խալաֆյանն է եղել: Ըստ ազատամարտիկ ընկերների, տարիներ անց Սարգիսն իրենով պաշտպանեց երիտասարդ զինվորների կյանքը:

Սարգիսը, որը առաջին անգամ պատերազմից վերադարձել էր վիրավոր, այս անգամ հայրենիքը պաշտպանեց կյանքի գնով: Սարգիս Խալաֆյանի որդին այս օրերին ծառայում է հայոց բանակում` Վայքի առաջնագծում, սակայն հայրը, պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել էր Լեռնային Ղարաբաղ` Մատաղիս:

«Գնում եմ մեր բալեքի կողքը լինենք».Սարգիս Խալաֆյանը մինչ առաջնագիծ մեկնելը հարցազրույցներ էր տվել մի շարք լրատվամիջոցների եւ իր բարձր ոգով գոտեպնդել երիտասարդ մարտիկներին:

Ցուցադրել ավելի
Back to top button