Հասարակություն

Հակառակորդը էյֆորիայի մեջ է.Սամվել Մարտիրոսյան

hasmikdilanyan
Արցախում չհայտարարված ռազմական գործողությունները ընթանում են երկու ուղղությամբ՝ մարտի դաշտում և վիրտուալ տիրույթում: Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը խոսելով այս օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչության մասին նշել է, որ ադրբեջանական կողմը տեղի ունեցածը ներկայացնում է որպես «երկրորդ» Ղարաբաղյան պատերազմ, որն էլ Ադրբեջանն արդեն «հաղթել» է: Մի շարք բնակավայրերում անգամ տոնակատարություններ են կազմակերպվում ու ակտիվ լուսաբանվում: Մեկ բառով ասած՝ «հակառակորդն էյֆորիայի մեջ է»,-ասում է փորձագետը: «Ռադիոլուրը» զրուցել է նաև Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանի հետ, ով իր հերթին վերլուծելով վերջին օրերի հայկական լրատվական դաշտը, նշել է, որ հայկական կողմն աշխատել է համախմբված և հիմնականում արձանագրվել է օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվության տրամադրում: 

 

 

Ապրիլի 1-ի գիշերը սկսված և մինչ օրս շարունակվող ռազմական գործողույթունները, չնայած շփման գծում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորածությանը, շարունակվում են, նույն է պատկերը նաև վիրտուալ տիրույթում: Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով այս օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչության մասին, նշել է, որ ադրբեջանական մամուլում կեղծ տեղեկություններ են շրջանառվում, թե հայկական կողմին մեծ կորուստներ են հասցվել, իբրև թե ոչնչացվել է գրեթե ողջ հրամանատարական կազմը: Ասել է, թե փորձ է արվում իրենց ներսում սկսված «էյֆորիան» պահպանել՝ օգտվելով նրանից, որ մամուլն ամբողջությամբ վերահսկվում է, ժողովուրդն էլ արտասահմանյան լրատվամիջոցներից չի օգտվում:

Փորձագետը ներկայացրել է նաև մեր սոցցանցերում տիրող իրավիճակը: Այստեղ  կրակի հաստատումից հետո տրամադրությունների փոփոխություն չի գրանցվել, ավելացել է Հայաստանի դաշնակից երկրների նկատմամբ անվստահությունը:

Ռադիոլուրը զրուցել է նաև մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանի հետ, ով նշել է, որ ապրիլի 2-ին ռազմական գործողություններից հետո մի քանի ժամ միջազգային լրատվամիջոցները հիմնականում օգտվում էին հայկական աղբյուրներից: Միջազգային ԶԼՄ-ների համար տեղեկատվության սկզբնաղբյուր են եղել նաեւ  ԼՂՀ ՊԲ-ի եւ ՀՀ ՊՆ-ի, ինչպես նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հաղորդագրությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենային, մեդիա փորձագետը նշեց, որ  կայքերում ապատեղակետվություններ են հիմնականում:

«Տեղեկություն տարածեցին, թե Ասկերանից և Ստեփանակետից մարդիկ փախչում են, իսկ ուժային կառույցները թույլ չեն տալիս հեռանալ, ու տեղադրել էին ՀՀ մարզերից մեկում տեղի ունեցած գյուղացիների կողմից ճանապարհների փակման նկարը: Մեկ այլ նկարով ցույց էին տալիս, թե մարդիկ ուզում են կրկին փախչել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս ու տեղադրել Բերձորի հայտնի դեպքերի տեսագրությունը: Հաջորդը, որն առավելապես հոգեբանական ճնշում գործադրելու կամ ազդեցություն ստեղծելու նպատակ ուներ, սպանված զինվորների կամ խփված զինտեխնիկայի լուսանկարներն էին, որոնք տաարծվեցին արդեն համացանցում»:

Ըստ մեդիա փորձագետի, առանձին ֆեյքերի և առանձին օգտատերերի միջոցով փորձում էին ու փորձում են ապատեղեկտվություն տարածել և ազդեցություն գործել հայկական լսարանի վրա, որը ռազմական պայմաններում իրագործվող մեթոդ է, իսկ միակ պաշտպանությունը հավաստի տեղեկատվություն ստանալն է և խուճապի չմատնվելը:

Ցուցադրել ավելի
Back to top button