Քաղաքական

Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա.Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումից

hasmikdilanyan

ԼՂՀ նախագահ Դավիթ Բաբայանը Ռադիոլուրի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկված հարցերին: Բաբայանը տեղեկացրել է, որ քննարկված հարցերի շրջանակը բավականին լայն է, կարելիէ ասել, որ տեղի է ունեցել շատ անկեղծ ու միգուցե շատ բարդ հարցերի շուրջ քննարկում: Մի շարք նախնկական համաձայնություններ կան, հիմնականում մարդասիրական ոլորտում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, շուտով կսկսվեն դիերի փոխանակման ուղղությամբ աշխատանքներ: Պետք է նաև հստակեցվի անհետ կորածների ցուցակը, քանի հոգի են Ադրբեջանում հայտնվել, կան մարդիկ, որոնց ճակատագրերը հայտնի չեն: Հիմնական առաջին կոնկրետ քայլերն այստեղից կսկսվեն:

«Իհարկե պաշտոնական Ստեփանակերտը ընդգծել է, որ հավատարիմ է խաղաղ կարգավորման սկզբունքներին, բայց երբեք չի հանդուրժելու Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և հարաբերությունների ուժային կարգավորման տարբերակ: Կարելի է ասել, որ համանախագահների հետ բոլոր հանդիպումներից ամենաբարդն էր այս հանդիպումը, նույնիսկ հոգեբանական առումով»,- ընդգծել է Ռադիոլուրի զրուցակից  Դավիթ Բաբայանը՝ շեշտելով՝ բոլորն էին հասկանում, թե ինչ է տեղի ունցել:

Սակայն, Բաբայանի փոխանցմամբ, Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են իրենց աշխատանքի տրամաբանությանը, և անելու են ամեն ինչ, որպեսզի խաղաղ կարգավորում տեղի ունենա:

«Նրանք մի քանի անգամ շեշտել են, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button