Հասարակություն

Ցեղասպանությունը ժխտող վահանակ՝ Բոստոնում

«Թուրքական հարթակ» անունով հայտնի կազմակերպությունը Բոստոնի թաղամասերից  մեկում տեղադրել է Հայոց ցեղասխանությունը ժխտող մի մեծ վահանակ, հայտնում է North End Waterfront-ը:

Վահանակը տեղադրվել է Հայոց ժառանգության այգուց քիչ հեռու, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Ամերիկահայ համայնքը հովանավորել է այգու ստեղծումը:

Վահանակի վրա գրված է «Ճշմարտությունը = Խաղաղությանը» և պատկերված են  Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշներով ձեռքեր: Ստորագրահավաք է սկսվել՝ ստիպելու վահանակի տիրոջը հեռացնել այն:

Վահանակը տեղադրվել է Հայկական ժառանգության այգում նախատեսվող կարևոր միջոցառումների նախաշեմին:  Այնտեղ պատրաստվում են հիշատակել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակի տարելիցը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ այցելեց Բոստոն՝  այցելելով Հին Հյուսիսային եկեղեցի և Հայկական ժառանգության այգի:

Ցուցադրել ավելի
Back to top button