Սպորտ

Մեր ոգին ուժեղ է, ասում է ադրբեջանցուն ու թուրքին գետնած մարզիկը

arammanukyan
«Ռադիոլուր»-ի հյուրը զինվոր-մարզիկ Շահեն Աբաղյանն է, ով հիշեցնենք, ապրիլի երկուսին` շփման գծում ընթացող թեժ մարտերի օրը, Աթենքում կայացած ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաղթել էր ադրբեջանցի եւ թուրք մարզիկներին՝ հռչակվելով Եվրոպայի գավաթակիր:

«Պայքարը շատ լարված էր: Երբ գոտեմարտում էի ադրբեջանցի մարզիկի հետ, ես դեռ չգիտեի ինչ է կատարվում սահմանին, պարզապես ադրբեջանցի մարզիկների հետ գոտեմարտը սովորաբար լարված մթնոլորտում է անցնում: Մենք միշտ ավելի շատ ենք ուզում հաղթել, մեր ոգին ուժեղ է»,-ասում է Շահեն Աբաղյանը:

Մարզիկի խոսքով՝ թուրք եւ ադրբեջանցի մարզիկներին հայերի հետ հանդիպումից առաջ ավելի լավ են պատրաստում, բայց կա մի բան, որ չեն կարող կոտրել՝ դա մեր ոգին է:

Ցուցադրել ավելի
Back to top button