Մշակույթ

Իվետա Մուկուչյանը չեղարկել է Ամստերդամի համերգը

Սոցիալական ցանցերի օգտատերերը իրենց գրառումներով տեղեկություն են տարածել, թե Հայաստանը չեղարկում է մրցույթին մասնակցությունը։  «Ռադիոլուր»-ը հեռախոսազրույց է ունեցել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ՝ փորձելով ճշտել երգի միջազգային փառատոնին Հայաստանի մասնակցության հետ կապված աղմուկը։

Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում իր խորը մտահոգությունն ու ցավակցությունն է այտնել վերջին օրերին շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին եւ հարազատներին, նշելով, որ այս օրերին բոլորովին էլ չի կարեւորվում եվրատեսիլյան միջոցառումը եւ մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը մեկնաբանելով Գոհար Գասպարյանը նշել է, որ մրցույթին չմասնակցելու մասին Եվրատեսլի հայաստանյան պատվիրակությունը հայտարարությամբ հանդես չի եկել, պարզապես, ըստ նրա, մրցույթի հայաստանյան մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ամստերդամում նախատեսված համերգի չկայանալու մասին:

«Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»,-ՖԲ նման գրառում էր արել Իվետան:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button