ԿարևորՔաղաքական

Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

(լրացվող)

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում պատասխանել է տեղի և միջազգային լրավամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Նախ երկրորդ Հանրապետության նախագահը պատմական ակնարկ է ներկայացրել Ղարաբաղի պատմության վերաբերյալ, թե ինչպես էր մասնատվել ՀՀ, և ինչպես էր 1921 թվականին հանրապետության մի մասը հայտնվել  նորաստեղծ Ադրբեջան կոչված  պետության կազմում, ապա անդրադարձել 1988 թվականին սկսված համազգային պոռթկմանը, որը պատմական արդարության վերականգնմանն էր ուղղված, ու չէր հաջողվում  լուծել 70 տարիների ընթացքում:

«Երբ մենք Արցախյան ազատագրական շարժման շնորհիվ ձերբազատվեցինք գերությունից, սկսցինք կառուցել մեր կյանքը համամարդկային արժեքների համաձայն, որին համատարիմ ենք եղել դարերի ընթացքում: Այդ շրջանում հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու սկզբունքներին, անկախության  այս տարիները բարձր են գնահատվել միջազգային հանրության կողմից, ավելին՝  մինչ այսօր շարունակվում են որդեգրած ժողովրդվարական քաղաքականությունը՝ մի ձեռքում զենք, մյուսում հաց միտված գործիք»,-ասել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանը նախաբանից հետո իր և Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին կատարված և կատարվող աշխատանքների համար, ապա ներկայացրել մանրամասներ:

«Ապրիլի մեկի գիշերը՝ արդեն մեկ անց 15,  ունեցանք տեղեկություն, որ հակառակորդը ունի որոշակի շարժ: Ես անմիջապես հրավիրել եմ իմ գործընկերներին բանակի հրամանատարին, ոստիկանապետին՝ քննարկելու այդ տեղեկությունը կապված հակառակորդի շարժի հետ»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, քանի որ մենք այս վերջին շրջանում հաճախակի էին զինադադարի խախտումները, այդ տեղեկությունը մենք ընդունել ենք որպես հերթական գործողություն:

Այն պահից, երբ ես հայտնվել եմ ՊԲ հրամատարական կետում, ծանոթանալով ստեղծված իրավաիճակին տվել եմ համապատասախան ցուցումներ, ու գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ միջոցառումներ՝ հակառակորդին կասեցնելու, նրա կենդանի ուժն ու միջոցները ոչնչացնելու»:

Ցուցադրել ավելի
Back to top button