Հասարակություն

Մեր տղաները ցույց տվեցին, թե ով է հայ զինվորը

sonahakobyan

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին 5 օր շարունակ ընթացող թեժ մարտերից ընթացքում զոհվել է հայկական բանակի 29 զինծառայող, վիրավորվել 101-ը, անհետ կորած է համարվում 28 զինծառայող։ Այսօր հրապարակվեցին զոհված տղաներից ևս մի քանիսի անունները: 20 ամյա շարքային Նարեկ Մկրտչյանը մեկն էր այն հերոս տղաներից, ովքեր զոհվել են Արցախում հակառակորդի հետ մարտերի ժամանակ: Նարեկը Սյունիքի մարզի Որոտան գյուղից էր, ուներ եղբայր և քույր:

Շատ համարձակ տղա էր, դրա համար էլ պայքարեց մինչև վերջ՝ թշնամուն ապացուցելով, թե ով է հայ զինվորը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնեց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը

narek mkrtchyan«Շատ ուժեղ, հոյակապ տղա էր՝ դուխով, ամեն ինչով: Ու նրա դուխը դուք տեսել եք, պոստը չլքեց ու մինչև վերջ կռիվ տվեց այդ անասունների հետ ու նրանց ցույց տվեց՝ հայ զինվորն ինչ ձևի տղա է: Զոհվեց հերոսաբար»:

Հակառակորդի հետ կռվում հերոսաբար զոհվեց նաև շարքային  96 թվականին ծնված Արամ Աբրահամյանը: Նա էլ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: Գյուղապետ Զավեն Միրզախանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ Արամն ընդամենը 2 ամսից պետք է զորացրվեր:aram abrahamyan

«Շատ ափսոս: Մեր ամենալավ, խելոք երեխեքից էր: Ավարտել է դպրոցը և ուրիշ տեղ առանձնապես չի աշխատել: Գնացել է բանակ: Հավատացյալ ընտանիք է իրանց ընտանիքը: Գյուղի ամենահարգված, ամենախելոք, լավ ժողովուրդն են: Հայրը ամեն տարի գնում է Մեսկվա արտագնա աշխատանքի: Մյուսներն էստեղ են: Հող են մշակում, խանութ աշխատացնում, ապրում են»:

Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ 21 ամյա Սարգիս Սահակյանն է: Ծնունդով հրազդանցի երիտասարդը ծնողների հետ ապրում էր Մոսկվայում: Հայրենիք էր վերադարձել ծառայելու, ապա նորից ՌԴ մեկնելու նպատակով, «Ռադիոլուր»-ին հայտնեց  Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը:

sargis sahakyan«Բավականաչափ մեծ հաջողություններ է ունեցել սպորտի բնագավառում: Ձյուդոիստ է եղել:  ՌԴ-ից եկել, մեկնել է ծառայության: Պետք է մայիսին զորացրվեր և մայրը սպասում էր որդու զորացրմանը, որ միասին գնային նորից  Ռուսաստան»:

ՌԴ-ից ծառայելու նպատակով հայրենիք վերադարձավ և հայրենիքում անմահացավ նաև 20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը: Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Մելիքյանի փոխանցմամբ՝ գյուղում աշխատասեր և հարգված ընտանիքի զավակ էր:hakobyn rafik

«Շատ խելոք, լավ տղա էր: Քույր և եղբայր ունի: Ռուսաստանից եկավ ծառայելու, մնում է ամիս ու կես, եր երեխեն հետ գար, զոհվեց:  Ընտանիքին շատ լավ եմ ճանաչում: Հալալ քրտինքով աշխատող ժողովուրդ էին»:

Նշենք, որ տղաների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան, հուղարկավորությունը՝ վաղը:

Կարդացեք նաև
Close
Back to top button