Քաղաքական

Շատ կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի վերսկսվի խաղաղ կարգավորումը.Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի բանակցություններում կենտրոնական թեման կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգվորումը: RIA Novosti-ի փոխանցմամբ Զախարովան այս մասին խոսել է «Համառուսական ժողովրդական ճակատ» ֆորումի ժամանակ:

«Այժմ շատ կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի վերսկսվի խաղաղ կարգավորումը և դադարեն բռնությունները: Մինչև իրավիճակի սրումը Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև պլանավորված էր եռակողմ հանդիպում: Այժմ այդ հանդիպումը, որը պլանավորված էր այլ ձևաչափով, ձեռք է բերել բոլորովին այլ նշանակություն: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնական»,- նշել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները տեղի են ունենում ամբողջ թափով, ավելացնելով, որ կողմերը կանգնել են կարգավորման ռելսերի վրա :

Ցուցադրել ավելի
Back to top button