ԿարևորՔաղաքական

Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում.Սեյրան Օհանյան

hasmikdilanyan
Մեկ րոպե լռությամբ այսօր կառավարությունում հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջական զինված ուժերի շփման գծում զոհվածների հիշատակը:

ՊՆ  Սեյրան Օհանյանն անդրադրաձել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները աննախադեպ էին ոչ միայն 1994թ  զինադադարից հետո, այլ ընդհանրապես ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ:

«Աննախադեպ էին առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝  շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի տեսակները, որի մասին պարբերաբար իարզեկվել է մեր հանրությունը, ներգրավված ուժերի և միջոցների քանակը և նրանց շարունակական ծավալումը և մոտեցումը առաջնային գծին, ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակը, ընդ որում Ադրբեջանի Հանրապետության կորուստների քանակը համեմատած ԼՂՀ ՊԲ -ի բազմակի էին, կարելի է ասել շուրջ տասն անգամից ավել, հակամարտող ուժերի մարտական պատրաստության աստիճանը հրադադարից ի վեր, որովհետև բավականին լուրջ աշխատանքներ են տարվել՝ բարեփոխումների և զինված ուժերի մարտունակության և մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ, վարձակների, ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ուղղություններում կիրառման ընացքում, և նրանց ագրեսիվ գործողությունները:

Հասարակության տեսանկյունից մեզ համար ակնհայտ է, որ մեր հասարակական համախմբումը և կամավորական շարժման պատրաստակամությունը, կարելի է ասել վերածնունդը, մեր հասարակության մեջ տիրող բարձր բարոյահոգեբանական մթնոլորտը, նաև այն հերոսությունները, որ ցուցուցաբերում են ՊԲ զինծառայողները, և կամավորական շարժման ներկայացուցիչները՝ ազատամարտի վետերանները, և մնացածները, ովքեր ԼՂՀ են մեկնել՝ պաշտանելու մեր հայրենիքի այդ հատվածը: Եվ այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանը, կարելի է ասել, ոչնչի չի հասել՝ ռազմավարական առումով: Տեղեկատվական դաշտում ներկայացված այն տեղեկությունները, որ մի քանի բնակավայրեր իրենց մոտ են գտնվում, Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ պաշտպանության ձեռքում:

Մարտավարական առումով, մի քանի վայրերում ՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում ավելի լայնամասշտաբ իրականացված թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում է ՊԲ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Բոլորը գիտեն, որ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների զինված ուժերի շտաբի պետերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ:

Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջեւ, կրակի դադարեցման ուղղությամբ, և ԼՂՀ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում ՀՀ -ից կամավորական շարժման, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձևավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և  նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլ նաև հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքելու ցանկացած գործողության, և կարող եմ ասել՝ դեռ ավելին:

Իրավական տեսնակյունից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, որովհետև եթե նույնիսկ նրանք ասում են, որ պատասխանել են մեր գործողություններին, այդ բնույթի, այդ լայնամասշտաբությամբ իրականացվող գործողությունները թույլ է տալիս ասելու, որ դրանք նախօորք նախապատրաստված և ոչ համաչափ գործողություններ էին:

Ադրբեջանի զինծառայողների և ոչնչացված ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂՀ տարածքում, որի մասին նաև մեր հանրությունը իրազեկվել է»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button