Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանը 30 տոննա սնունդ եւ անհրաժեշտ այլ ապրանքներ է ուղարկել Արցախ

Երևանի քաղաքի վարչական շրջաններն այսօր ավելի քան 30 տոննա սնունդ և այլ անհրաժեշտ իրեր են ուղարկել ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ ու համայնքներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում վարչական շրջանները համագործակցում են  Բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի հետ:

Երևանի վարչական շրջանները շարունակում են ակտիվ կապ պահպանել ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների հետ՝ հստակեցնելով, թե ներկայում տվյալ շրջանին կամ համայնքին ինչ աջակցություն է անհրաժեշտ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button