Քաղաքական

Ամեն ինչ արվում է ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու համար.Հերմինե Նաղդալյան

lenabadeyan

«Հայաստանը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ Ադրբեջանն այսօր ճանաչվի եւ որպես ագրեսոր-պետություն, եւ որպես ռազմական գործողություններ կատարած, կոնվենցիաներ խախտած, խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագություններ թույլ տված կողմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հստակեցնելով, որ առաջիկայում հայկական կողմը պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ:  Ի դեպ, ԱԺ նիստին զուգահեռ պատգամավորները կազմակերպական աշխատանքներ էին իրականացնում Արցախին օգնություն տրամադրելու համար: Որոշել են այն անել կանոնակարգաված՝ ոչ թե անհատապես՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նրա ներկայացմամբ՝ բոլոր պատգամավորներն անխտիր միացել են այս նախաձեռնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button