Քաղաքական

Հակառակորդի ձեռքին հենակետ չունենք, ասում է պաշտպանության փոխնախարարը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտնել է, որ հակառակորդի ձեռքին այս պահին որեւէ հենակետ չունենք։ «Հրադադարի ռեժիմ չի սահմանված։ Կան միայն պայմանավորվածություններ հրադադարը պահպանելու մասին։ Հակառակորդը, սակայն, կրակում է»,- ասել է պաշտպանության փոխնախարարը։

Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն արել է ԱԺ- ում։ Այս պահին խորհրդարանում մեկնարկել է խմբակցությունների հետ փակ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանը մասնակցում է նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button