Հասարակություն

Իրականություն, որ նման է լեգենդի.ԱԺ հայտարարություններ

lenabadeyan

Այսօր Աժ-ում հայտարարությունների ավանդական ժամն էր: Գրանցվեց 23 պատգամավոր, բայց բոլորի հայտարարությունները ընդամենը մեկ թեմայով էին՝ սահմանային լարում, որը պատգամավորներն արդեն անվանում են լոկալ պատերազմ՝ տալով նաեւ այլ բնորոշումներ: Պատգամավորներն արդեն այսօրվանից խոսում են հետեւանքների մասին, ավելի ճիշտ՝  ապագա քայլերի՝ միջազգային հարթակներում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Ապրիլի 3-4 մի խումբ գործընկերների հետ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել էր ԼՂ-ում եւ այսօր ՀՀ ԱԺ-ում՝ հայտարարությունների ժամին հայտարարեց հետեւյալը.

«Ղարաբաղում պարզապես լեգենդներ են պտտվում 18-ամյա մեր զինվորների մասին: Դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա: Սա թերեւս ամենահզոր գործողններից մեկն է, որ թույլ չի տվել Ալիեւին իրականացնել բլից-կրիգը»:

Նախկին վարչապետ, այժմ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ այս մի քանի օրյա պատերազմը նման չէր նախորդին, այն սպառազինության պատերազմ էր, որը պատգամավորն անվանեց «հրթիռակոծության պատերազմ»:

Պատգամավորը, ի դեպ՝ Հայաստանի արտգործնախարարությանը կոչ արեց անել ավելի հստակ եւ անվախ քայլեր ու Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարել օրինակ այն գործիչներին, ովքեր անհավասարակշիռ հայտարարություններ են թույլ տվել: Ըստ պատգամավորի՝ այդպիսի կարգավիճակ պետք է տալ ԵԽԽՎ ԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ Բելառուսի արտգործնախարարին: Շատ պատգամավորներ արդեն այսօրվանից բարձրացնբում են միջազգային ատվյաններում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հարցը: Այս պահանջը հնչեցրին եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պատգամավոր Վահան Բաբայանը, եւ Օրինաց Երկիր խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Ադրբեջանական ագրեսիան՝ անկախ ստեղծված բիրավիճակից պետք է ստանա համապատասխան միջազգային արջագանք: Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն պատժամիջոցներ»:

Ի դեպ՝ շատ պատգամավորներ այսօր գրանցվել էին բացառապես մեկ հայտարարություն անելու համար՝ դատապարտել սահմանային լարումն ու պահանջել հետագա քայլեր: Բոլորը, առանց բացառության իրենց խոսքը սկսում կամ ավարտում էին երախտիքի խոսերով՝ ուղղված սահմանում զոհված զինվորներին:

Առանց որեւէ հայտարարություն անելու պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Աժ-ի ամբիոն բարձրացավ պարզապես զոհված հերոսների անունները մեկ առ մեկ հնչեցնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button