Հասարակություն

Մարտակերտի մոտ հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի խմբի ավտոբուսը, կա 5 զոհ

Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը, հայտնում է «Արմենպրեսը։

 

«Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- հայտնել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նա նշել է, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսին» ավելի վաղ հայտնել էր, որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button