Քաղաքական

Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի գործողություններին իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին

lusinevasilyan
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում  խոսել է Ադրբեջանի գործողություններին իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին:  Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կարող են   միջազգային քրեական գործ հարուցելու հիմք դառնալ:

«Պատերազմական գործողություններ են տեղի ունեցել և ունենում: Կարծում եմ՝ հարկ կա  դրանք մանրամասն, պատշաճ փաստաթղթավորելու և միջազգային ատյաններում գործ հարուցելու, հայց սկսելու»:

Ըստ Մարուքյանի ՝ հնարավոր տարբերակները պետք է քննարկեն իրավաբանների խմբերը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես  կարծում է, որ Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ փաստերը պետք է հավաքվեն ու ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում, այդ թվում ՝ ԵԽԽՎ-ում:

«Լինելով ԵԽԽՎ անդամ՝ Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ բացառելու ուժի բանեցումը: Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է հայտնել, որ իրենք են սկսել առաջինը: Սա արդեն հստակ ապացույց է»:

Պատգամավորներն այսօր առաջարկել են նաև կառավարության անդամների մասնակցությամբ փակ նիստ – խորհրդարանկցություն հրավիրել՝ իրավիճակը հանգամանորեն քննարկելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button