Քաղաքական

Չեխիան ափսոսանք է հայտնում հատկապես քաղաքացիական զոհերի կապակցությամբ

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության  շրջանում ռեժիմի շփման գծում լայնածավալ խախտումների մասին տեղեկություններով, հայտնում է Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագիրը։

«Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը եւ ափսոսանք հայտնում հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առիթով: Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին դադարեցնել բռնությունը եւ խստորեն  պահպանել հրադադարի ռեժիմը։ Մենք աջակցում ենք  ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա երեք համանախագահների խաղաղարար ջանքերը»,- գրված է Չեխիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button