Հասարակություն

Մեր ազգի համար այս ամենը նախազգուշացում էր եւ փորձություն.Արկադի Կարապետյան

sonahakobyan
Սահմանային լարվածության մասին իր կարծիքն է հայտնել նաև Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Միշտ չէ, որ նյութատեխնիկական վիճակն է որոշում մարտի ճակատագիրը: Առավել կարևոր է զորքի և հանրության բարոյահոգեբանական նկարագիրը, ասել է Արկադի Կարապետյանը:

arkadiՍա նոր փուլ է, ավելի ճիշտ՝ նոր փուլի առաջին մասը: Ըստ Արկադի Կարապետյանի՝ այս ամենը մեր ազգի համար նախազգուշացում է և փորձություն՝ պարզելու, թե ինչի ենք պատրաստ: Այս իրավիճակի հեղինակները ուշի ուշով հետևում են ոչ միայն սահմանային իրավիճակին, այլև քաղաքացիական հանրության պահվածքին՝ որոշելու համար ժողովրդի ուժը, ասել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը:

«Պահն է, որ ժողովուրդը հանդուրժողական լինի, իրար ներեն,  սիրեն և միասնական լիեն: Աստված ասել է, վերջին  շապիկդ ծախի, զենք առ: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր ընտանիքները, մեր հավատքը, մեր ավանդույթները, մեր հայ լինելը»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button