Հասարակություն

Թալիշի ուղղությամբ մարտերի պատկերը` ըստ «Եղնիկներ»-ի նախկին փոխհրամանատարի

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում  Ղարաբաղի մարտերին հերոսաբար մասնակցած հայտնի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի նախկին փոխհրամանատար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը անդրադարաձել է  Թալիշի ուղղությամբ ընթացող մարտերի ընթացքին, տեղանքին, հետ վերցված հենակետերին, ինչպես նաև գնահատել իրավիճակը շփման գծում:

«Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջական շփման գծում շատ է  սրվել», — ասել է Մեղրյանն ու նշել, որ   կարողացել ենք վերցենել երկու հենակետերը: Թշնամին Թալիշ է ներխուժել դաշտավայրային մասով, շատ մեծ զոհեր է ունեցել, տեխնիկայի կորուստ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը  ստեղծված իրավիճակի շուրջ իր գնահատականներն է ներկայացրել.

«Մեր բանակն այսօր ևս մեկ անգամ կարողացավ  ցույց տալ, որ ինքը պատրաստ է դիմակայել թշնամու սադրիչ գործողություններին: Գտնում եմ, որ եթե այսպես շարունակվի, մենք հնարավորություն ունենք և ես կուզենայի, որ այդ հնարավորությունները մերոնք օգտագործեին, անցնեինք դեպի Շահումյան: Եթե թշնամին իրեն ճիշտ չպահեց, մենք այսօր պատրաստ ենք առաջ գնալու: Մենք՝ շահումյանցիներս, էսօր հավաքվել էինք, որ մեր մարտական տղաները պատրաստ լինեն, որ վաղը  պետք լինի, մեկնենք դեպի «Եղնիկներ»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button