Քաղաքական

Ամերիկայի հայկական համագումարի կոչը՝ Օբամային

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել, զսպել  ու պատասխանատվության կանչել ագրեսոր կողմին։

Համագումարի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ամերիկայի հայկական համագումարը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Համագումարը կրկին կոչ է անում ԱՄՆ նախագահի վարչակազմին վերականգնել եւ ամբողջությամբ ապահովել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցրել իր հարձակողական գործողությունները։

Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։ Համագումարը միասնական է ողջ հայության հետ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունն ու անվտանգությունը արտաքին սպառնալիքների դեմ։

Մենք հիշում ենք նախագահ Օբմայի խոստումը՝ աշխատել ԼՂ հակամարտության կայուն եւ երկարատեւ կարգավորման ուղղությամբ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, եւ հիմնված կլինի ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքներին Ամերիկայի հիմնարար նվիրվածության վրա։

Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել, զսպել  ու պատասխանատվության կանչել ագրեսոր կողմին»։

Ցուցադրել ավելի
Back to top button