Քաղաքական

ՌԴ ԱԳՆ- ն խորհրդակցություններ է սկսել ԱՄՆ եւ Ֆրանսիայի հետ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածության և բռնությունից անհապաղ հրաժարվելու կոչ է անում»,- ասել է  Մարիա Զախարովան:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ԵԱՀԿ-ում իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Մինղկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ Վիենայում նիստ կանցկացնեն՝ քննարկելու շփման գծում իրավիճակի սրացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button