Քաղաքական

Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հաղորդումների մասին, այսօր լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը  հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադաեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսասկանի նախագահը «ցավում է, որ իրավիճակը կրկին վերածվում է ռազմական առճակատման»։

Պեսկովը նշել է, որ վերջին ժամանակներում ինչպես Ռուսաստան-Հայաստան- Ադրբեջան եռակողմ , այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ կողմից միջազգային  ակտիվ ջանքեր են գործադրվել, որոնք «ունակ են բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման»։

Ցուցադրել ավելի
Back to top button