Քաղաքական

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ՝ կոչ անելով ձեռնարկել քայլեր բռնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնելու ուղղությամբ:

«Որպես շարունակություն Ռուսաստանի նախագահի արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը, ինչպես նաև՝ ռուսական կողմի իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերի, Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և կոչ է արել ազդեցություն ունենալ իրավիճակի վրա բռնությունը դադարեցնելու համար», -հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button