Քաղաքական

Դ. Դվորնիկով. Ադրբեջանական բանակը գործում է ահաբեկչական իսլամական պետության քաղաքականության պես

Այժմ ադրբեջանական բանակը գործում է բացառապես ահաբեկչական իսլամական պետություն խմբավորման քաղաքականության պես: Այն պարագայում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ աշխարհի տարբեր ծագերում, այս ադրբեջանական ռեժիմը բացառիկ ցինիկությամբ գործում է տարածաշրջանը եվրոպական, քրիստոնեական արժեքներից զրկելու ոճով, «Ռադիոլուրը» հայտարարել է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, ռուս-հայկական բարեկամական խմբի անդամ Դենիս Դվորնիկովը:

«Սա ուղղակի մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլ ողջ աշխարհին: Այսօր բոլորն են տեսնում, թե ով է իրականում խախտում հրադադարի մասին բոլոր պայմանավորվածությունները՝ դա միայն Բաքվի իշխող ռեժիմն է: Ադրբեջանի ագրեսիան չպետք է անպատասխան ու անպատիժ մնա: Հայաստանի ու Արցախի գործողությունները լիովին իրավաչափ են, և բոլոր բարոյական իրավունքներն ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը, ու նաև ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ ընդհուպ մինչև ամենակոշտ միջոցների կիրառումը»,- ասել է ռուս փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button