Միջազգային

Օբամա-Էրդողան հանդիպմանը քննարկվել է ԻԼԻՊ-ի դեպ պայքարը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաշինգտոնյան հանդիպմանը քննարկել են ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ուղղված երկու պետությունների համատեղ ջանքերը՝ փոխանցում է Reuters գործակալությունը. հանդիպումը կայացել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում։

Օբաման ԱՄՆ քաղաքացիների անունից ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին՝ Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Օբաման հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիայի անվտանգությանն ու ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին։

Նախագահների հանդիպման շուրջ ինտրիգը ծագել էր այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնել էր, որ Օբամայի գրաֆիկում գագաթնաժողովին ժամանակ չկա Էրդողանի հետ պաշտոնական զրույցի համար, ինչը շատերը համարել էին Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում սառեցման նշան։ Այնուհանդերձ, ԱՄՆ վարչակազմում խոստացել էին, որ նախագահները զրուցելու հնարավորություն կունենան, ինչպես և եղավ։

Ցուցադրել ավելի
Back to top button