Ցեղասպանություն 100Քաղաքական

Վաշինգտոնում ցուցարարներն Էրդողանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մի խումբ հայեր, քրդեր, հույներ, կիպրոսցիներ, եզդիներ, իրավապաշտպան խմբեր և տարբեր ընդդիմադիր թուրք քաղաքական խմբակցություններ բողոքի ցույց են անցկացրել  Վաշինգտոնի ամենաբանուկ փողոցներից մեկում Մասաչուսեթս պողոտայում, որտեղ Էրդողանն այցելել է Բրուքինգս ինստիտուտ:

Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը ցույցը տեւել է մոտ մեկ ժամ եւ ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր երկրում ճնշումներ գործադրելու և արտասահմանում դրսևորած ագրեսիայի դեմ:

Ցուցարարների պաստառներին կոչեր էին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, դադարեցնելու քուրդ ժողովրդի հանդեպ բռնաճնշումներն ու աջակցությունը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

ANCA –ի արեւելյան շրջանի ներկայացուցիչ Արմեն Սահակյանը մեկնաբանել է՝ ասելով. «Մենք գոհ ենք, որ Վաշինգտոնի տարածքում բնակվող շատ հայեր միացել են այսօր մեր քուրդ և հույն ընկերներին, և մարդու իրավունքների պաշտպանության մեր դաշնակիցներին՝ բողոքելու Ռեջեփ Էրդողանի՝ իր երկրում իրականացվող հալածանքների եւ արտասահմանում տեղի ունեցող ագրեսիայի դեմ: Չնայած ոգևորիչ էր տեսնել, որ ամերիկյան քաղաքացիական հասարակությունը դիմադրում է Թուրքիայում ուժգնացող վայրագ ղեկավարմանը, միեւնույն է, վկաները խորապես անհանգստցած են այն հանգամանքով, որ Էրդողանի անվտանգության աշխտակիցները հարձակվել են լրագրողների վրա, ինչն էլ արտահայտում է Թուրքիայի անհանդուրժողականությունը ԱՄՆ-ի մայրաքաղաքի հանդեպ»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button