Հասարակություն

Որո՞նք են ընտանիքի համար «ճակատագրական» տարիները

arminegevorgyan

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով մեծանում է, սակայն դժվար է հստակ նշել, թե որոնք են հիմնական պատճառները; Ամուսնալուծությունների մեծ տեսակարար կշիռը կազմում է Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։ 2015-ին Հայաստանում 18,4 տոկոսով ամուսնալուծությունների թիվը նվազել է: Եթե 2014-ին գրացվել էր 4496 ամուսնալուծության դեպք, ապա 2015-ին` 3669:

 

Հարս- սկեսուր հարաբերությունների մասին  գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց այդ թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը։ Շատ հաճախ մեր իրականության մեջ ընտանիքի քայքայման պատճառ է դառնում ամուսնական զույգերի ծնողների միջամտությունը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում  Կոմիտաս վարդապետ Հովնաթանյանը   նշում է,որ  նախկինում   ընտանիքը գերդասատանային կառույցի էր նմանվում,իսկ  հիմա  փոխվել է  ընտանիքի մոդելը:

Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են  տալիս ,որ դժվարը ամուսնության հինգ տարին հաղթահարելն է, քանի որ ամուսնալուծության համար  ճգնաժամային է համարվում ամուսնության 1-ին տարին, որը այսպես ասած` իրար հարմարվելու շրջանն է: Ճգանաժամային է ամուսնության  5-րդ տարին, երբ սիրահարության պահերը անցնում են:

Հաջորդ ճգնաժամային շրջանը երեխաների մեծանալուց կամ հեռանալուց հետո է լինում: Դրանից բացի` կան նաեւ ճգնաժամային տարիքներ, օրինակ` ամուսնալուծությունները շատանում են 30-40 տարեկանում, իսկ այդ շրջանները «բարով-խերով» հաղթահարելուց հետո ընտանիքը կարելի է համարել կայուն: Սակայն վերջին տարիներին  այս առումով այլ միտումներ են նկատվում։

Իհարկե՝ ամուսնալուծությունների  հիմքում առաջինը սոցիալական վատ պայմաններ են՝ գործազրկությունն ու  արտագնա աշխատանքը:  Լոռու մարզի Հարթավան համայքի բնակչուհի, երկու երեխաների մայր Ալվարդ  Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ  իրենց ընտանիքում կռվի հիմնական պատճառը հենց  ֆինանսների բացակայություն է :  Զրուցակիցս պատմում է, որ համարյա ամուսնալուծված կարգավիճակում են :Ամուսնինը աշխատում է ՌԴ- ում ,գարնանը  գնում է, աշնանը՝ վերադառնում: Իսկ այս   վերջին երկու տարիներին  վերադառնում է առանց գումարի։ երեխաներին  ամեն անգամ չես կարող բացատրել ,որ  պապան փող չունի եւ պահանջներ մի ներկայացրեք՝ ասում է։

Մեզ մնում է ավելացնել՝ նախքան ամուսնանալը պետք է լավ կշռադատել՝ արդյո՞ք պատրաստ եք ընտանիք կազմել, գիտակցո՞ւմ եք  ոչ միայն ձեր իրավունքները, այլև՝  պարտականությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button