Հասարակություն

Նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն:

Ցուցադրել ավելի
Back to top button