ԿարևորՀասարակությունՄիջազգային

ԻՊ- ն հայերին արգելել է հեռանալ Ռաքայից

«Իսլամական պետությունն» արգելում է հայերին եւ այլ քրիստոնյաների հեռանալ իր հռչակած մայրաքաղաքից, հայտնում է Fox News- ը՝ հղում անելով ԻՊ վերահսկած տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդող գաղտնի խմբի թվիթերյան գրառումը։

Ենթադրվում է, որ Ռաքայում այժմ բնակվում է մոտ 40 քրիստոնյա ընտանիք, որոնք ջիզա՝ անհավատների հարկ են վճարում՝ իրենց անվտանգության ապահովության համար։

«Սիրիայում եւ Իրաքում բնակվող ցանկացած քրիստոնյա գտնվում է շատ վտանգավոր վիճակում։ Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արեւելքում  քրիստոնեական եկեղեցին շարունակի իր գոյությունը՝ հատկապես ԻՊ զավթած շրջաններում»,- Fox News- ին հայտնել է «Բաց դռներ» ամերիկյան  քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեւիդ Քարին։

Ցուցադրել ավելի
Back to top button