Սպորտ

Արոնյանը 7-րդը՝ ՖԻԴԵ-ի ապրիլյան սանդղակում

Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում հաղթած Սերգեյ Կարյակինը վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում հայտնվել էր նախանցած տարվա դեկտեմբերին: Եվ ահա հավակնորդների մրցաշարում ունեցած փայլուն հաջողության շնորհիվ նա կրկին երանելի տասնյակում է` 2779 միավոր արդյունքով:

Իսկ ահա Վեսելին Տոպալովը 2754 միավորով այժմ 16-րդն է: Նայելով վիճակագրությանը` կարելի է տեսնել, որ սանդղակում 2010 թ.-ից հետո Վեսելինը երբեք այսքան ցածր տեղ չի գրավել, իսկ ավելի վաղ արձանագրված տվյալները ՖԻԴԵ-ն չի տրամադրում:

Լևոն Արոնյանը 2784 միավորով 7-րդն է: Լավագույն հարյուրյակում տեղ են զբաղեցրել Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ, 2693 միավոր), Սերգեյ Մովսիսյանը (92, 2659) և Վլադիմիր Հակոբյանը (98, 2656):

Կանանց սանդղակի լավագույն 100 շախմատիստուհիների ցուցակում Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի` Էլինա Դանիելյանը (42, 2445) և Լիլիթ Մկրտչյանը (49, 2434):

Տղամարդկանց սանդղակի լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-2851
2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-2801
3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-2795
4. Անիշ Գիրի (Հոլանդիա)-2790
5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-2788
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-2787
7. Լևոն Արոնյան (Հայաստան)-2784
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-2779
9. Դին Լիրեն (Չինաստան)-2777
10. Ուեսլի Սո (ԱՄՆ)-2773

Ցուցադրել ավելի
Back to top button