Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանը փոխատեղել է Նաիրիի ու Մասիսի ոստիկանության բաժնի պետերին

Հ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր ստորագրված  հրամանագրով փոխատեղվել են  Մասիսի և Նաիրիի ոստիկանության բաժնի պետերը: Այսպես` Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, իսկ  Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Ոստիկանության կայքում արդեն նրանց պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված է:

Back to top button