Քաղաքական

ՀՀԿ- ն քաղաքական դպրոց է հիմնում. Աշոտյանը վստահ է՝ այլոց մոտ չի ստացվի

arminegevorgyan

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է   հիմնել քաղաքական դպրոց, որը կկոչվի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով:  ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանն այսօր   լրագրողների  հետ հանդիպել է   Մելիք- Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում: Այսուհետև  Աշոտյանը   զբաղվելու է կուսակցության կազմակերպական և ինտելեկտուալ կարողությունների ամրապնդմամբ։

 

ԱԺ պատգամավորներ  Առաքել  Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը ո՛չ դասավանդելու  ,ո՛չ էլ ուսանելու են  Հանրապետական կուսակության կողմից ստեղծվող  քաղաքական դպրոցում: Դասավանդողների շարքերում  չի բացառվում, որ լինեն  ՍԴ նախագահ Գագիկ  Հարությանը, ԿԸՀ  նախագահ Տիգրան   Մուկուչյանը:

Հիշեցնենք՝  օրերս  ԱԺ  փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց, ինչպես ընդունված է եվրոպական երկրներում: Սոցցանցերում սկսեցին շրջանառվել տարաբնութ մեկնաբանություններ ու  նորաստեղծ դպրոցը համեմատեցին ոչ վաղ խորհրդային  անցյալում գործող կոմկուսի բարձրագույն դպրոցի հետ, որի հիմքում կոմունիստական գաղափարախոսության քարոզչությունն էր:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մելիք- Ադամյան 2 հասցեում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը  եփվում էր դեռ  վաղուց, բայց բյուրեղացավ ու կյանքի  կոչվեց  իր կողմից:   Վերջինս տեղին չի համարում  ՀՀԿ դպրոցի եւ ԽՍՀՄ «պարտշկոլայի» միջեւ զուգահեռների անցկացումը:

«Ռադիոլուրի» դիտարկմանը՝ արդյո՞ք քաղաքական մտքի սով էր գրանցվել,  հետևաբար՝ դպրոց ստեղծելու անհրաժեշտություն  կար,  Աշոտյանը   նկատեց, որ եվրոպական քաղաքական դաշտում յուրաքանչյուր իրեն հարգող ու ժ ունի իր քաղաքական ակադեմիան կամ դպրոցը։

Աշոտյանը մի քանի անգամ կրկնեց, որ հետևել է այս թեմայով սոցցանցերում ծավալված քննարկումներին։ Դրանցում տեսել է եւ հումորի բարձր զգացում, եւ քաղաքական մաղձի արտահայտություն։ Արմեն Աշոտյանը վստահ է, որ եթե ՀՀԿ-ի մոտ այս գաղափարի իրականացումը չստացվի, ոչ մի կուսակցության մոտ չի ստացվելու։

 

Back to top button