Հասարակություն

Օրենքի կիրառում, թե՞ վարորդների իրավունքների ոտնահարում

sonahakobyan
Վթարների 20%-ի վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, իսկ դա նշանակում է, որ մարտի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավոպված խցանումները մոտ 20 տոկոսով կնվազեն: Ողջունելով այս որոշումը՝ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության գործընթացին և նկատել, որ եթե առաջին որոշման դեպքում վարորդների գլխացավանքը զգալիորեն մեղմացվում է, ապա 2-րդ որոշման դեպքում ակնհայտ խտրականություն կա: Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ եթե օրենքով արգելվում է դիմապակիների թաղանթապատումը, ապա խախտում պետք է համարվի նաև գործարանային մգեցում ունեցող մեքենաների շահագործումը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներն այսուհետ  կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին: Նրանք կարող են տեղում  կնքել համաձայնագիր և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հաշվի առնելով, որ վթարների 20%-ի վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, ենթադրվում է, որ մարտի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավորված խցանումները ևս  20 տոկոսով կնվազեն: Ողջունելով կառավարության այս նախաձեռնությունը՝ Էդուարդ Հովհաննիսյանը նկատում է՝ այն առաջին հերթին բխում է վթարի մասնակից վարորդների, ապա՝ երթևեկության մյուս մասնակիցների  շահերից:

Եթե կառավարության այս նախաձեռնությունը բխում է վարորդների շահերից, ապա տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության հարցում  Էդուարդ Հովհաննիսյանը ակնհայտ խտրականություն է նկատում:  Ավտովարորդների իրավապաշտպանը չի հասկանում, թե որն է թաղանթապատված և գործարանային մգեցվածություն ունեցող ապակիների տարբերությունը: Եթե մի դեպքում համարում են խախտում, ապա գործարանային մգեցվածությամբ մեքենաների շահագործումը ևս պետք է  արգելվի՝ ասում է

 

Վարորդների իրավունքները ոտնահարվում են նաև օրենքի տեսանկյունից, նկատեց «Աքիլլես» ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանը:

Ի դեպ՝ եթե մի քանի ամիս առաջ վարորդները ողջունում էին երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների մեղմացման նախաձեռնությունը, ապա այսօր արդեն իրենց դժգոհությունն են հայտնում, քանի որ իրականում որևէ մեղմացում չեն նկատում:

«Աքիլլես»-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը ևս չի ընդունում այս նախաձեռնությունը, քանի որ իրականում այս փոփոխությունները ձևական բնույթ են կրում:

Back to top button