Մշակույթ

Հանրային ռադիոն մրցանակի է արժանացել

Հայաստանի Հանրային ռադիոն արդյունավետ համագործակցության եւ Բրիտանական ֆիլմերի 14- րդ փառատոնն ակտիվորեն լուսաբանելու համար արժանացել է մրցանակի։

Բրիտանական խորհուրդը, Հայաստանում ՄԹ դեսպանատունը և Beeline ընկերությունը փառատոնի արդյունքներն ամփովել են այսօր։ Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու երեք մարզերում անցկացված ցուցադրությանը մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է 7 ֆիլմ` ներկայացնելով Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ:

Հայաստանի հանրային ռադիոն Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ինֆորմացիոն գործընկերն էր։

MHM0103218 copy MHM0103219 copy MHM0103220 copy MHM0103221 copy

 

Back to top button