Հասարակություն

Զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած զինվորների բուժումը՝ պետպատվերի շրջանակներում

arminegevorgyan
Զինվորական  ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած զինվորների բուժումն այսուհետ զորացրվելուց հետո կշարունակվի պետպատվերի շրջանակներում։ «Ռադիլուր»-ի հետ զրույցում Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նշել է, որ տարեկան  գործակալություն դիմում են 70- ից 90 զինծառայողներ:

 

 

2016թ  հունվարի 1- ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 200 հազար 177 հաշմանդամություն ունեցող անձ: Այս ցուցանիշը կազմում է ընդհանուր բնակչության 6,6 տոկոսը:  Հաշվառված հաշմանդաﬓերի թվում 7 հազար 801-ը երեխաներ են:  Հիﬓական գերակշռող հիվանդություններն են արյան շրջանառութան խանգարումները՝ 31,4 տոկոս, հոգեկան հիվանդությունները` 10,8 տոկոս, նորագոյացությունները` 8,1 տոկոս, նյարդային համակարգի հիվանդությունները` 7,9 տոկոս։ Միայն հիվանդության առկայութունը բավարար պայման  չէ, որ անձը ճանաչվի հաշմանադամ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ասում է, որ շատ հաճախ  հենց նմանօրինակ դեպքերը թյուըմբռման տեղիք  են տալիս ու ևս մեկ անգամ շեշտում է՝ եթե անձը  չունի տեղաշարժման խնդիր, այսիքն՝ ֆունկցիոնալ խանգարում, ապա  նա կարող է  և հաշմանադամ չճանաչվել: Արմեն Սողոյանը բարձրաձայնում է նաև մեկ խնդիր, որն այսօր լուծում է ստացել: Այն վերաբերվում  զինծառայության ընթացքում  վնասվածք ստացած,  խեղված անձանց,  ովքեր  ԲՍՓ արդյունքում  հաշմանդամ չեն  ճանաչվել:

Սակայն կառավարության  վերջին որոշմամբ՝ խնդիրը լուծվեց, և այսուհետ ու մինչ այժմ զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած անձանց բուժումը  զորացրվելուց հետո շարունակվելու է  պետական միջոցների հաշվին: Այսիքն՝  եթե զինվորական ծառայություն ընթացքում մարդը հիվանդություն է ձեռք բերում կամ վիրավորվում թշնամու գնդակից,  բայց ԲՍՓ արդյունքլում հաշմանդամ չի ճանաչվում, ապա նրա բուժումն իրականացվում է անվճար:

Այս որոշումը վերաբերվում է նաև  բոլոր այն զինծառայողներին, ովքեր նախկինում իրենց առողջական խնդիրները լուծում էին  սեփական միջոցների հաշվին:

Back to top button