Հասարակություն

ԵՏՄ-ից մեքենա բերելիս ԱԱՀ գանձումը մինչեւ մարտի 26- ը օրինական է

lianaeghiazaryan

ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար սահմանին ԱԱՀ-ի գանձումը պետք է դադարեցվի այս տարվա մարտի 26-ին ՀՀ նախագահի ստորագրած օրենքի համաձայն, այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով մշտապես հնչող դժգոհություններին, թե ԱԱՀ-ի գանձումը դեռ շարունակվում է: «Մինչեւ մարտի 26-ը ներկրված մեքենաների համար ԱԱՀ գանձումը եղել է ՀՀ օրենսդրությանը համաձայն»,- ասել է Գաբրիելյանը` միաժամանակ նաեւ խոստովանելով: «Ընդունվեց, որ այս մասով կան խնդիրներ. ԱԱՀ կարգավորման դաշտում միայն ավտոմեքենաների խնդիրները չեն: Կան բազմաթիվ խնդիրներ, որ մինչ այժմ կարգավորված չեն, դրանք առկա են եղել նաեւ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունից առաջ: Այդ խնդիրները շարունակաբար քննարկվում են»:

Back to top button