Քաղաքական

«Եվրանեսթ»-ի աշխատանքներից հայ պատվիրակները գոհ են

տեղադրված 13.10-ին
լրացված 14.50-ին

lenabadeyan
Հայ խորհրդարանականները մի քանի օր է վերադարձել են Բրյուսելից, ուր մեկնել էին մասնակցելու «Եվրանեսթ» ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին: Ընդհանուր աշխժատանքը դրական են համարում, քանի որ տարբեր հանձնաժողովներում ընդունված չորս բանաձեւից հաջողվել է հանել Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումները, ասում է հայկական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Երբ ասում ենք անընդունելի ձևակերպումներ, նկատի ունենք այնպիսի մեջբերումներ, ինչպիսիք են՝ «օկուպացված տարածքներ», «ռազմական ագրեսիա», «տարածքային ամբողջականություն», «զորքերի դուրսբերում» և այլն: Մեր հիմնական շեշտադրումն այն էր, որ չպետք է լինեն ընդհանրացված ձևակերպումներ, որոնք որ առնչություն ունեն նաև ԼՂՀ-ի հակամարտության կողմին նույն տեսակետից»:

Ի դեպ, 7-րդ ամիսն է, ինչ «Եվրանեսթ»-ի աշխատանքները բոյկոտում է եւ այդ կառույցից դուրս գալու դիմում է ներկայացրել Ադրբեջանի պատվիրակությունը: Հայ պատգամավորները բացատրում են, որ հարեւանները այդ կառույցի հանդեպ կորցրել են հետաքրքրությունը, քանի որ չեն կարողանում իրականացնել իրենց ծրագրերը՝ կառույցում յուրաքանչյուր պատվիրակության ունեցած «վետոյի» իրավունքի պատճառով:

Ամեն դեպքում «Եվրանեսթ»-ի ղեկավարությունը ապրիլին մեկնելու է Բաքու՝ կազմակերպչական խնդիրները քննարկելու համար: Մեր պատվիրակները «Եվրանեսթ»-ի ղեկավարությանը հստակ ներկայացրել են հայկական կողմի դիրաքորոշում-պահանջը:

Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Եվրանեսթ»-ի տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում:

Back to top button