Հասարակություն

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

chanapar8ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Բքի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Տաշիր քաղաքներում և Գուգարք համայնքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան  քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Back to top button