Հասարակություն

Ամենապահանջված մասնագետները աշխատանք են փնտրում փողոցում

hasmikdilanyan
Մեր երկրում պահանջված մասնագիտություններն են վարորդները,  մատուցողները, վաճառողներն ու շինարարները։ Ռադիոլուրի՝ ինչու՞ տարիներ շարունակ այս մասնագիտությունների  գծով համալրում չի  լինում հարցին, Զբաղվածություն գործակալության պետ Արտակ Մանագասարյանն  այսպես է արձագանքում ՝  նախ հիմնականում որակավորված  մասնագետների պակաս կա,  հետո նաև՝  ցածր աշխատավարձ են առաջարկում:  Շինարարական կազմակերպություններն ու նաև երևանցիները շատ լավ գիտեն՝ բանվորական աշխատուժ կարող են գտնել Մովսես Խորենացի փողոցում՝  ոսկու շուկայի հարևանությամբ:  Այստեղ տարին 12 ամիս կարելի է  տեսնել տղամարդկանց տարբեր խմբերի, որոնք շինարարական իրենց ծառայություններն են առաջարկում։ «Ռադիոլուր»-ը այսօր  հենց նրանցից է փորձել պարզել,  ինչպե՞ս  է ստացվել, որ ամենապահանջված մասնագիտության տեր մարդիկ աշխատանք փողոցում են փնտրում:

Մայրաքաղաքում  բացօթյա սրճարանների աշխատանքին զուգահեռ  մեծացել է նաև  սպասարկման ոլորտի մասնագետների և հատկապես մատուցողուհիների  պահանջարկը:  Ամենապահանջված մասնագիտությունների «առաջին հորիզոնականում»  նաև  վարորդներն են ու վաճառողները: «Ինչու՞  տարիներ շարունակ այս մասնագիտությունների  գծով համալրում չի լինում»,- «Ռադիոլուր»-ի հարցին,  Զբաղվածություն գործակալության պետ Արտակ Մանագասրյանն  այսպես է արձագանքում ՝  նախ հիմնականում որակավորված մասնագետների պակաս կա,  հետո նաև՝  ցածր աշխատավարձ են առաջարկում:

Խառատ, պատշար, զոդող, սալիակապատող ու ոչ միայն , սրանք  նույնպես  այն մասնագիտություններն են, որոնց պահանջարկի նվազում  մեր երկրում երբևէ չի լինում:  Սակայն,  Արտակ Մանագասարյանի փոխանցմամբ. «Դրանք հիմնականում միշտ կան, ուղղակի այդ մասնագիտությունները  Զբաղվածություն գործակալությունում չեն հայտավորվում:  Շինարարության ոլորտը առանձնաատուկ ոլորտ է: Իրենք իրենց տվյալներն ունեն, այդ մասնագետները հիմնականում մեզ մոտ չեն գալիս: Խառատների, ավտոզոդողներ, փականագործների պահանջարկը միշտ կա»։

Շինարարական կազմակերպություններն ու նաև երևանցիները շատ լավ գիտեն՝ բանվորական աշխատուժ կարող են գտնել Մովսես Խորենացի փողոցում՝ ոսկու շուկայի հարևանությամբ:  Այստեղ տարին 12 ամիս կարելի է  տեսնել տղամարդկանց տարբեր խմբերի, որոնք վերը նշված մասնագիտություններն են առաջարկում: Մեր այցելության պահին, սակայն, որևէ մեկը նրանց աշխատանք չէր առաջարկում, մի քանի խմբերով կանգնած խաղաքարտ  էին  խաղում: «Առաջնություններ էլ ենք կազմակերպում»,- կատակեցին:

Նրանց մասնագիտությունը պահանջված է, սակայն աշխատանք փողոցում  են փնտրում: Բոլորը միաբերան վստահեցնում են՝ բարձրակարգ մասնագետներ են՝

«Բարձր որակի մասնագետ եմ: Ծեփագործ եմ: Աշխատանք չկա, շինարարությունը փակ է, պահանջարկ կա, սակայն,անիմաստ գներ են առաջարկում: Էն աշխատանքը, որ ինքն առաջարկում ա, դրա 30 տոկոսն ա վճարում: Մասնավոր լինում ա, գնում ենք, չէ չէ: Աշխատանք չկա»:

«Պատվերները նվազել են   50 տոկոսով»,- դժգոհում են, -պատվիրատուն վճարելիս էլ՝  կոպեկներ է  առաջարկում՝ 2000 դրամի փոխարեն , օրինակ,  1000 դրամ  են վճարում»,- ասում են: Այս դեպքում էլ գերադասում են նորից փողոցում կանգնել ու օրավարձով աշխատել:

«Ավելի լավ ա սոված մնամ, քան ուրիշին տամ աշխատանքս»:

Զրուցակիցներիս հիմնական մասը նաև ՌԴ-ում են աշխատել, ընդհանուր առմամբ, գոհ են,  նույն գումարն ուզում են  նաև այստեղ աշխատել. «Դուրսը ամիսը 50 հազար ա, հլը վերածի դրամի, 350-400 հազար փող ա դառնում: Իսկ ստեղ ով կտա էդքան գումար: Եթե արհեստավոր ն ստեղ էլ էդքան տան, ինքը դուրս չի գնա»:

Փորձեցինք պարզել  նաև, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ, որ կարողանան  իրենց  ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալ

«Օրը 10 կամ 15 հազար ա պետք, որ կարողանամ ապրել»:

Զբաղվածություն գործակալության պետ Արտակ Մանագասարյանի խոսքով, քանի դեռ  ընտանիքներում  շարունակում է  պահանջված մնալ  բժշկի,  իրավաբանի ու տնտեսագետի մասնագիտությունը, մեր երկրում  այս մասնագիտությունների գծով  ավելցուկ լինելու է: Փոխարենը  պահանջարկը  բարձր  կմնա  միջին մասնագիտությունների  գծով:

Back to top button