Վերլուծական

Ահաբեկչություններում Թուրքիայի դերակատարության մասին միջազգային հանրությունը պետք է խորհի

karenghazaryan
Եվրոպայում սկիզբ առած անհասցե բռնության զանգվածային ալիքի արմատները բավականին խորն են: Անդրադառնալով այսօրվա ահաբեկչությունների արմատներին՝ ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ ծայրահեղական իսլամիստներին հաջողվել է հասնել հասարակական գիտակցության մեջ խալիֆայություն ստեղծելու գաղափարի խարսխմանը: Նրա խոսքով՝ նման խնդիր երբեք դրված չի եղել եւ այդ առումով դա փոփոխություն է:

 

Ծայրահեղ իսլամիստ մի ստվար զանգվածի համար Իսլամական պետության հիմնադրումը, փաստորեն, դարձել է առարկայական: Սա է, Վարդան Խաչատրյանի գնահատմամբ, ամենամտահոգիչ հանգամանքը: Չկարողանալով դիմադրել արեւմտյան զինուժին՝ ծայրահեղականները դիմում են ասիմետրիկ պատասխանի:

«Մեզ դա շատ անհանգստացնում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, ներքաշված է այդ պայքարի խառնարանը, անկախ նրանից՝ կամենում է ինքը, թե ոչ, որովհետեւ մենք գտնվում ենք թուրքալեզու իսլամի ամբողջականացման ճանապարհին որպես յուրօրինակ խոչընդոտ, որպես խոտորնակ»:

Մեր նկատմամբ վերաբերմունքն էլ արտահայտվեց Դեր Զորի եկեղեցու պայթեցմամբ՝ հենց պետականության օրը: Պատվերն ակնհայտ է, եւ մենք, Վարդան Խաչատրյանի ձեւակերպմամբ, պետք է խնդիրը դուրս բերենք ներկայիս քաղաքական եռքի շրջաբերման ոլորտ: Խոսքը Թուրքիայի դերակատարման մասին է:

«Բոլոր տեսակի հնարավոր ուժագծերը ուղղվում են Իսլամական պետության կողմը, մինչդեռ, այն երկիրը, որը բասիզ է հանդիսանում էս տեռորիստական շարժումների համար, ըստ թության, մնում է դուրս, եւ համաշխարհային առոմով, հասարակական գիտակցությունը դեռեւս պատրաստ չէ ճանաչելու, թե ինչպիսի դերակատարություն ունի մեզ հարեւան Թուրքիան այս գործընթացների մեջ»:

Back to top button