Սպորտ

7 ժամ ձգված պարտիայում Արոնյանը կիսեց միավորը

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7 ժամ ձգված պարտիայում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ,տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր մրցաշարային աղյուսակի առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիան ձգվեց 7 ժամ և ունեցավ 101 քայլ:

Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

Լուսանկարը`  առաջնության պաշտոնական կայքից

Back to top button