Միջազգային

Սիրիական գործողությունից հետո ռուսական զենքի պահանջարկն ավելացել է

Սիրիայի տարածքում իսլամիստ ահաբեկիչների դեմ իրականացված ռազմական օպերացիայի ավարտից հետո Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն ուղղաթիռների ու ինքնաթիռների գնման բազմաթիվ պատվերներ է ստացել մի շարք ասիական ու աֆրիկյան պետություններից:

Ինչպես գրում է «Коммерсантъ» թերթը, Ալժիրը մտադիր է ձեռք բերել 12 հատ «Սու-32» ռմբակոծիչ և 40 ուղղաթիռ: Չի բացառվում նաև 10 հատ «Սու-35Ս» կործանիչների գնումը։

«Սու- 35» գնելու մտադրություն ունեն նաև Ինդոնեզիան, Վիետնամն ու Պակիստանը: Հայտնի է, որ առաջին 2 պետություններից ամեն մեկը մտադիր է 1 մլրդ դոլարը գերազանցող պայմանագրեր կնքել, իսկ Պակիստանի պարագայում պայմանագրի արժեքը կկազմի կես մլրդ դոլար:

Ըստ փորձագետների հաշվարկի՝ սիրիական արշավի մարքեթինգային արդյունքը կարող է Ռուսաստանին ապահովել 6-7 մլրդ դոլարի պայմանագրերով։

Back to top button