Միջազգային

Պալմիրայում հուշարձանների հիմնական մասը պահպանվել է

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Մարտի 25-ին ազատագրել էր Պալմիրայի մոտ գտնվող Սիրիատել բարձունքը: Սիրիական բանակի մարտիկները ցուցադրաբար պոկել են ԻՊ սև դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից  և հրկիզել այն:

Չնայած որոշ անտիկ հուշարձաններ ոչնչացվել են, սակայն հնագույն քաղաքի ավերակների մեծ մասը պահպանվել է: BBC-ին հղում անելով Սիրիայի հուշարձանների պահպանության գործակալության տվյաներին հայտնում է, որ դրանք հիմնականում լավ վիճակում են, հնագետները ավելի վատ իրավիճակ էին սպասում:

Back to top button