Հասարակություն

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է

Ashot navasardyanԱյսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը կդառնար 66 տարեկան:

Համաձայն էլեկտրոնային ազատ հանրագիտարանի` նախքան 1990-ին ՀՀԿ-ի հիմնումը, Աշոտ Նավասարդյանը  ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968)  կուսակցության  խորհրդի  անդամ էր։ Իսկ  Հետագայում տարվեց  է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն»  գաղափարախոսությամբ , հանդես եկավ  խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։

Իր գաղափարների տարածման համար Աշոտ Նավասարդյանը երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի։

Աշոտ Նավասարդյանը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։

Աշոտ Նավասարդյանը  հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում:

Back to top button