Միջազգային

Պայթյուն Պակիստանում. 65 մարդ զոհվել է, 280-ը վիրավորվել են

Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է շուրջ 65, վիրավորվել է 280 մարդ,  հայտնում Reuters -ը:

Պայթյունը տեղի է ունեցել Գուլշան է-Իքբալ զբոսայգում, որտեղ մարտի 27-ի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ են հավաքված եղել: Զոհերի մեծ մասը երեխաներ են:

Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման «Ջամաաթ ուլ-Ահրար» կազմակերպությունը:

Լուրերի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել քրիստոնյաների դեմ, որոնք Զատկի տոնի առիթով հավաքվել էին զբոսայգում:

Բոլոր խոշոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով տուժածների են ընդունում:

Back to top button