Միջազգային

Նոր պայթյուններ. Բելգիայում ոստիկանությունը գործողություն է իրականացնում

Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում նոր խոշորամասշտաբ հատուկ գործողություն է իրականացնում, հայտնում են տեղական հեռուստակայաններն ու լրատվական գործակալությունները։ Գործողությունների շրջանում պայթյուններ են լսվում։

Բելգիական RTBF հեռուստակայանը հայտնում է, որ մեկ տղամարդ է «վնասազերծվել»։ Պաշտոնյաները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն տալիս։

Բելգիական Belga  գործակալությունը, ոստիկանության իր աղբյուրները վկայակոչելով, հայտնում է, որ նոր գործողությունը Ֆրանսիայում նոր ահաբեկչությունը կանխելու նպատակն է հետապնդում։

Բելգիական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները շարունակում են նաեւ մարտի 22-ին իրականացված ահաբեկչական հարձակումների հետաքննությունը: Նախաքննության այս փուլում բելգիացի իրավապահների գլխավոր նպատակը հարձակումներն իրականացրած ընդհատակյա իսլամիստական ցանցի մյուս անդամների ինքնության բացահայտումն է:Բելգիայի մայրաքաղաքում անցկացված լայնամասշտաբ  գործողության արդյունքում ձերբակալվել է 7  մարդ, նրանցից երկուսին մարտի 22-ի ահաբեկչություններից հետո տեսախցիկները նկարել էին Բրյուսելի միջազգային օդանավակայանում:

RTBF հեռուստաընկերությունը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուներին հայտնում է, որ ահաբեկիչներն ավելի մասշտաբային ծրագրեր են ունեցել, ծրագրել են նաև խաղաղ բնակչության գնդակահարություններ Բելգիայի փողոցներում Փարիզում իրականավցած ահաբեկչությունների օրինակով:

Back to top button